ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ջութակի վարպետության դասընթացներ

Ջութակի վարպետության դասընթացներ
14.04.2013 | 15:06

Մշակույթի նախարարության աջակցությամբ, գերմանա-հայկական երաժշտական միությունը՝ մայիսի 3-9-ը Երևանում կազմակերպում է ջութակի վարպետության դասընթացներ: Դասընթացը վարում է Գերմանիայի Դետմոլդ քաղաքի երաժշտական համալսարանի հանրահայտ պրոֆեսոր Քոհ Գաբրիել Կամեդան: Մասնակիցներին կնվագակցի անվանի դաշնակահար Վալտեր Դելահունթը:

Դասընթացը կանցկացվի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և բաց կլինի ազատ ունկնդիրների համար: Մասնակցության ծրագիրն ազատ է: Դասընթացի բոլոր մասնակիցները կստանան ավարտական վկայական, իսկ լավագույն մասնակիցները՝ Պիրաստրո ֆիրմայի ջութակի լարերի հավաքածու:
Գերմանա-հայկական երաժշտական միությունը ստեղծվել է 2011-ին, Կարլսռուհե քաղաքում՝ ջութակահար Անի Աղաբեկյանի նախաձեռնությամբ: Միության նպատակն է Հայաստանում և արտերկրում ներկայացնել հայկական երաժշտությունը, աջակցել հայ երաժիշտներին և կոմպոզիտորներին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2685

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ